Մասնագետները Իսիկ Կուլ լճի տակն անցած հայկական վանք են փնտրում

«Իսիկ Կուլի լեգենդները: Ինչ էին թաքցնում հայ վանականները լճի հատակին»: Երեւան-Բիշքեք տեսակամուրջի ժամանակ պատմական գիտությունների թեկնածու Վասիլի Պլոսկիխը լրագրողներին ներկայացել է Իսիկ Կուլի ջրերի տակ անցած հայկական վանքի որոնման աշխատանքները:
Կատալանյան քարտեզը վկայում է, որ լճի ափին հայկական վանք է եղել, որտեղ պահվել են սուրբ Մաթեոս առաքյալի մասունքները: Վանքն ավերվել է 14-րդ դարում: Մի հոգեւորական մահվանից առաջ Ուսպենսկի ազգանունով ռուս ընկերոջը պատմել է հայ վանականների թաքցրած գանձերի մասին: 1920-ական թվականներին Ուսպեսնսկին տեղափոխվել էր վանականի նկարագրած վայր, փնտրել գանձերը, գտել մուտքի սալիկը: Իշխանություններն իմացել ու դադարեցրել են աշխատանքները, հետո վերսկսել՝ արդեն պետական մակարդակով:
Առայժմ շոշափելի արդյունքներ չկան: Ռուս եւ ղրղզ մասնագետները հույս ունեն, որ հաղթահարելով ֆինանսական դժվարությունները՝ գարնանն իրենց կմիանան նաեւ հայ մասնագետները:
 
 «Պեղումների վայրում, ավելի կոնկրետ Կուրմենտինյան ծավածոցում, գտել ենք խաչեր: Ավելի ուշ՝ 19-րդ դարում, այդտեղ ուղղափառ եկեղեցի է կառուցվել: Բայց մենք չենք կարող պնդել, որ վանքը հենց այս վայրում է եղել: Իսիկ Կուլի տարածքում միջնադարյան մի քանի քաղաքներ կային: Մենք ուսումնասիրություններ անում ենք ամբողջ տարածքում՝ ջրում եւ ցամաքում»,- նշեց Պատմական գիտությունների թեկնածու Վասիլի Պլոսկիխը:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image