Մասնատված արձանների ճակատագիրը

 

Երեւան-Սեւան մայրուղում որոշ հատվածներ նկարագրելու համար վարորդները հաճախ դիմում են «Արձագանք» եւ «Հավերժության ճանապարհ» հայտնի արձանների օգնությանը: Տասնամյակների ընթացքում դրանք մայրուղու խորհրդանիշներ են դարձել՝ շարժելով շատերի հետաքրքրությունը: Ոմանց գրավում էր արձանների մշակութային արժեքը, մյուսներին՝ նյութական:

Արդյունքում, զրկվեցինք 2 հուշարձաններից էլ:

Դեկտեմբերի վերջերին Երեւան-Սեւան մայրուղով երթեւեկողները զարմանքով արձանագրեցին՝ իրենց դիմավորող ու ճանապարհող աղջիկն անհետացել է, պատվանդանը դատարկ է: Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանն այս մայրուղու խորհրդանիշերից էր: Մեքենաներն այստեղ կանգնում էին, զբոսաշրջիկները հիանում էին բացվող տեսարանով, մի կտոր հաց կիսում: Պղնձաձույլ կինը չէր վրիպել նաեւ գունավոր մետաղի սիրահարների աչքից:

Այդքան հասանելի պղնձե կինը հիմա բոլորի աչքից հեռու է՝ կողպեքի տակ: Երբ արձանն անդամահատվեց, Մշակույթի նախարարությունը որոշում կայացրեց այն տեղափոխել պահպանման նոր վայր ու վերականգնել, թեեւ «Արձագանք»-ը հուշարձանի կարգավիճակ չունի ու պետական ցուցակներում ընդգրկված չէ: Մասնատված արձանը Աբովյանի կոմունալ տնտեսության պահեստում է:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության՝ Կոտայքի ստորաբաժանման պետն ասում է, որ արձանի պահպանության համար պատասխանատվություն չեն կրում, բայց միշտ ահազանգել են՝ «Արձագանք»-ը վտանգված է:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Source: Yerkir Media
Link: Մասնատված արձանների ճակատագիրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image