Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողի վիրավորվելու մասին` վերաբերվել է նախօրեին արձանագրված միջադեպին: Այդ մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: Նրանք Արցախի Աշան գյուղի բանկիչներ են` 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա Քաջիկ Զախարյանը: Գագիկ Պողոսյանը տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ Քաջիկ Զախարյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Source: Yerkir Media
Link: Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողները վիրավերվել են նախօրեին