Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում հրադադարի առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ /20 կրակոց/:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:


Source: Yerkir Media
Link: Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում հրադադարի առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image