Մեծ Բրիտանիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
June 10, 2017
Մեծ Բրիտանիայում ամփոփվել են հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Պահպանողականները ստացել են 318, լեյբորիստները՝ 262, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 35, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը՝ 10, Ուելսի կուսակցությունը՝ 3, կանաչները՝ 1 մանդատ:
Ինչպես սպասվում էր, կուսակցություններից եւ ոչ մեկին չի հաջողվել ստանալ մանդատների կեսից ավելին, ինչն առաջացրել է կոալիցիա կազմելու անհրաժեշտություն: Պահպանողականների առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է կոալիցիա կազմել հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ: