Մեսսին ցանկանում է, որ Գվարդիոլան վերադառնալ «Բարսելոն»

panorama.am— «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին հետաքրքրված է, որպեսզի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վերադառնա կատալոնյան ակումբ։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ից 0։4 հաշվով կրած պարտությունից հետո արիգենտինացին անձամբ կապվել է 46-ամյա մասնագետի հետ և խնդրել նրան, որպեսզի վերադառնա «Նոու Կամպ»։

Ինչպես կարծում է Մեսսին, այժմյան գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացասաբար է ազդում թիմի խաղի վրա։ Հարձակվողի կարծիքով՝ իրավիճակը կարող է շտկել միայն «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչը։

Source: Yerkir Media
Link: Մեսսին ցանկանում է, որ Գվարդիոլան վերադառնալ «Բարսելոն»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image