Մեքենան բախվել է «ԶԻԼ»-ին ու ընկել ջրանցքը. կա տուժած

July 5, 2017

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 5-ին` ժամը 00:13-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս ընկել է հարակից ջրանցքը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի վերջնամասում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 12 VO 485 (վարորդ՝ Գ. Խ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 35 GT 061 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ե.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ե.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավոմեքենաների գազի բալոների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Source: Yerkir Media
Link: Մեքենան բախվել է «ԶԻԼ»-ին ու ընկել ջրանցքը. կա տուժած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image