Միասին՝ հանուն Երևանի

Հանուն ժամանակակից և զարգացող Երևանի՝

• ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ,
• կիրառել անվտանգ երթևեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթևեկությունը,
• վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը,
• ավելացնել մետրոյի կայարանների թիվը (Աջափնյակ),
• կարգավորել վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները,
• ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ,
• վերազինել վերելակները˒ կարգավորել վերելակային տնտեսության անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները˒
• ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը և քաղաքային գույքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանություն.

Հանուն կանաչ և գեղեցիկ Երևանի՝
• պահպանել և ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազանները, շատրվանները,
• Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին և նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի,
• Երևանյան լիճը և նրան հարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների,
• կրկնապատկել կանաչ տարածքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառատեսակների ընտրությանը.

Հանուն բարեկարգ և խնամված Երևանի՝
• ընդունել և գործադրել Երևան քաղաքի քաղաքաշինական ռազմավարություն,
• խիստ վերահսկողություն սահմանել ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ,
• կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ,
• կառուցել կենտրոնացված բազմահարկ ավտոկայանատեղիներ,
• կասեցնել ապօրինի հողօգտագործումը, կարգավորել ապօրինի շինությունների հիմնախնդիրը,
• կարգավորել աղբահանության խնդիրը, ստեղծել աղբի տեսակավորման և էկոլոգիական վերամշակման տնտեսություն,
• ստեղծել բացօդյա տարածքներում առևտրի հարմարավետ պայմաններ.

Հանուն նոր սերնդի Երևանի՝
• ընդլայնել մանկապարտեզների ցանցը (թերբեռնված հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ),
• բարելավել կրթօջախների շենքային պայմանները և նյութատեխնիկական բազան,
• խթանել ՏՏ կրթության կենտրոնների ստեղծումը,
• աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում.

Հանուն մշակութային Երևանի՝
• պահպանել Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը,
• ընդլայնել մարմնակրթական և գեղագիտական կենտրոնների ցանցը,
• հատուկ ուշադրություն դարձնել արվեստի դպրոցներին և մշակութային հաստատություններին.

Հանուն հոգատար և արդար Երևանի՝
• իրականացնել սոցիալապես առավել խոցելի խավերի աջակցության սոցիալական պաշտպանության ծրագրեր,
• մշակել և ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ,
• ստեղծել տարեցների խնամքի և ժամանցի կենտրոններ,
• տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ապահովել լիարժեք միջավայր,
• վերանորոգել և վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը,
• ստեղծել անօթևանների գիշերային կենտրոններ։

Հանուն համահայկական Երևանի՝
• ապահովել Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանի ուղղակի կապը սփյուռքի խոշոր բնակավայր քաղաքներից մեկի հետ՝ գործնական˒ տնտեսական և մշակութային առումներով˒
• հանդես գալ համահայկական նշանակության միջոցառումների անցկացման նոր նախաձեռնություններով։

Source: Yerkir Media
Link: Միասին՝ հանուն Երևանի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image