Միհրան Պողոսյանն ազատվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-­րդ հոդվածի 1­-ին մասը` որոշում եմ. Միհրան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»:


Source: Yerkir Media
Link: Միհրան Պողոսյանն ազատվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image