Մոսկվայում այս ձմեռվա ամենացուրտ գիշերն է գրանցվել

February 27, 2018

Մոսկվայում այս ձմեռվա ամենացուրտ գիշերն է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը։

Ջերմաստիճանը փետրվարի 27-ի գիշերը հասել է -21,7 աստիճանի։ Ամենացածր ջերմաստիճանը արձանագրվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կլին քաղաքում՝ -30,3 ջերմաստիճան։

Օդերեւութաբանները նշում են, որ սա 21-րդ դարի ամենախոնավ ձմեռն է եղել։ Տեղումները նորմայից 154 %-ով ավելի են եղել։ Մոսկվայի բնակիչներին զգուշացնում են, որ գարնան սկզբի հետ ցուրտը չի նահանջի, բայց օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայի սահմաններում կլինի։

Source: Yerkir Media
Link: Մոսկվայում այս ձմեռվա ամենացուրտ գիշերն է գրանցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image