Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Կենտրոնական Ասիայի երկրների մի խումբ քաղաքացիների, որոնք պլանավորում էին մոսկովյան տարածաշրջանում մայիսյան տոներին ահաբեկչական ակտերի շարք իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Նրանք ահաբեկչական ակտերը պետք է իրականացնեին Սիրիայի և Թուրքիայի տարածքում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների հանձնարարարությամբ: Առգրավվել է մեծ թվով զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր:
Source: Yerkir Media
Link: Մոսկվայում կանխվել են մայիսյան տոներին պլանավորված ահաբեկչությունները