Յուրա Մովսիսյանը գրավել է Ալաշկերտի դարպասը

February 25, 2017

armsport.am— Երևանի «Ալաշկերտն» ԱՄՆ-ում անցկացրել է իր վերջին ստուգողական հանդիպումը` 1:2 հաշվով պարտվելով «Ռեալ Սոլթ Լեյքին»:

«Ուս Իրվին» խաղադաշտում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է Դմիտրո Խովբոշան: Ընդմիջումից առաջ Արսեն Բեգլարյանը կարողացել է հետ մղել ՌՍԼ-ի ֆուտբոլիստի առաջին հարվածը, սակայն վրա հասած Յուրա Մովսիսյանն գնդակն ուղարկել է դարպասը: Խաղավերջում հաղթական գոլի հեղինակ է դարձել Չադ Բարետը:

«Ալաշկերտը» փետրվարի 26-ին կվերադառնա Հայաստան:

Source: Yerkir Media
Link: Յուրա Մովսիսյանը գրավել է Ալաշկերտի դարպասը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image