Նախորդ տարի Թուրքիայում 48 հազար մարդ է ձերբակալվել՝ գյուլենական շարժմանը հարելու մեղադրանքով
January 10, 2018
Միայն 2017 թվականին Թուրքիայում ավելի քան 48 հազար մարդ է ձերբակալվել՝ գյուլենական շարժմանը հարելու մեղադրանքով: Տվյալները հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Հենց գյուլենական շարժմանն են Թուրքիայի իշխանությունները մեղադրում 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ իրականացնելու համար: Հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում գյուլենականների դեմ որս է սկսվել. տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել կամ հեռացվել են աշխատանքից: