2016թ. մարտին հայաստանյան առեւտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել են ավելի քան 45 մլրդ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 2.13%-ը:
Ըստ պաշտոնական վիճակագրի՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը՝ մոտ 251 մլրդ դրամ: Երկարաձգված վարկերն էլ՝ 114 մլրդ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի վերջի դրությամբ հայաստանյան առեւտրային բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին վարկերի ընդհանուր ծավալի 1.81%-ը:
Source: Yerkir Media
Link: Նախորդ տարվա համեմատ Հայաստանում աճել է ժամկետնանց վարկերի թիվը