Նյու-Յորքում զույգը հարսանիքը նշել է ավտոբուսում

August 27, 2017

Նյու-Յորքի բնակիչներ Կարա Մուլինսը եւ Օսվալդո Ջիմենեզը (Օսվալդո Ջիմին) իրենց հարսանիքը նշել են ավտոբուսում: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press- ին:

Զույգին ամուսնացրել է իրենց ծանոթներից մեկը, ով պսակադրությունը կատարելու նպատակով դարձել է քահանա։

Արարողությանը ներկա էին 50 հյուրեր եւ պատահական ուղեւորներ: Հարսանիքը հեռարձակվել է NY1 հեռուստաալիքով:

Ապագա ամուսինները 13 տարի առաջ հանդիպել են նույն երթուղու ավտոբուսում: Փեսան պատմել է, որ անսովոր հարսանիքի գաղափարը պատկանում է իրեն, իսկ հարսը ջերմորեն է ընդունել նրա այս առաջարկը:

Source: Yerkir Media
Link: Նյու-Յորքում զույգը հարսանիքը նշել է ավտոբուսում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image