«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք

July 6, 2018

Քիչ առաջ հայտնի նախաձեռնության («Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժում-խմբ.) անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյբուքյան էջում։

Source: Yerkir Media
Link: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image