Արարատյան Հայրապետական թեմը կկազմակերպի Վարդավառի տոնախմբություն

July 6, 2018

Հուլիսի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կկազմակերպեն Վարդավառի տոնախմբություն: Այս մասին տեղեկացնում են  Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:

Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապանից դուրս գալու պատմությունը: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին:

 Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:

Source: Yerkir Media
Link: Արարատյան Հայրապետական թեմը կկազմակերպի Վարդավառի տոնախմբություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image