Շարունակվում են «Ոսկե ծիրան»-ի նախապատրաստական աշխատանքները

June 16, 2017

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: Մինչ այդ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Կազմակերպիչները խոստանում են. կինոփառատոնի արտամրցութային ծրագրերին մասնակցում են ոչ պակաս հետաքրքրական աշխատանքներով ռեժիսորներ: Մասնավորապես «Երեւանյան պրեմիերաների» շարքում հնարավոր կլինի դիտել Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմերը:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին: Հաջորդ «Հարգանքի տուրք» ծրագիրն էլ նվիրված կլինի ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի ծննդյան 100-ամյակին: Կցուցադրվի նաեւ լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը:

«Հայեր՝ հայացք ներսից եւ դրսից» ծրագրի համակարգող Անի Հակոբյանը վստահեցնում է . ծրագրում չկան թույլ եւ ուժեղ ֆիլմեր: Այստեղ ընդգրկված են Հայաստանը ներկայացնող հայ եւ օտարազգի հեղինակների 36 ֆիլմ, այդ թվում՝ արցախյան եւ ապրիլյան պատերազմի թեմաներով:

 

Source: Yerkir Media
Link: Շարունակվում են «Ոսկե ծիրան»-ի նախապատրաստական աշխատանքները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image