Շեփորահարների միջազգային մրցույթում Դանիելը շահել է առաջին մրցանակը
November 28, 2017
30 մասնակից 10 երկրից. ուժեղ մրցակցության պայմաններում՝ Բուլղարիայում կայացած Շեփորահարների միջազգային 9-րդ մրցույթում, Հայաստանի ներկայացուցիչ Դանիել Մելքոնյանը չորս տարիքային խմբերից մեկում շահել է առաջին մրցանակը:
Պատանի շեփորահարը մինչ այս էլ մասնակցել է տարբեր մրցույթների՝ միշտ Հայաստան վերադառնալով գլխավոր մրցանակներով: