Շթայնմայերը հավակնում է դառնալ Գերմանիայի հաջորդ նախագահը

Գերմանիայի գործող արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հավակնում է դառնալ Գերմանիայի հաջորդ նախագահը: Այսօր Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից նա պաշտոնապես առաջադրեց իր թեկնածությունը:

Գերմանիայում նախագահական ընտրությունները նախանշված են փետրվարի 12-ին: Նախագահին կընտրեն Դաշնային ժողովի նիստի ժամանակ: Կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Շթայնմայերն այն մարդն է, որին կարելի է վստահել, նրա փորձը, նրա աշխարհիմացությունը նրան դարձնում են նախագահի պաշտոնի լավ թեկնածու: Ինքը՝ Մերկելը, պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը:

Անգելա Մերկելի վարկանիշը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ընկել է: Նրա բաց դռների քաղաքականությունը Գերմանիայում դժգոհությունների ալիք է բարձրացրել:


Source: Yerkir Media
Link: Շթայնմայերը հավակնում է դառնալ Գերմանիայի հաջորդ նախագահը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image