«Ելք» դաշինքի ներկայացացուցիչներ Հովիկ Ազարյանը եւ Հայկ Կոնջորյանը կդառնան պատգամավորներ։
«Ելքի» ներկայացուցիչներ Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը համապատասխանաբար նշանակվել են աշխատանքի և սոցիալական հարցերի ու արդարադատության նախարարներ:
Մանե Թանդիլյանին ստացած ձայներով հաջորդում է ՔՊ անդամ Հովիկ Աղազարյանը։ Նա 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2016-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է ՔՊ վարչության անդամ։
Արտակ Զեյնալյանին հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը։ Մասնագիտությամբ պատմաբան է, 2011-2015 թվականներին եղել է երիտասարդական խորհրդարանի անդամ։ «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» ՀԿ անդամ է, ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ։
Նիկոլ Փաշինյանին ստացած ձայների թվով հաջորդում է Ալեն Սիմոնյանը։ Նա «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրն է, ունի իրավագետի և քաղաքագետի որակավորում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
Արարատ Միրզոյանին ստացած ձայների թվով հաջորդում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որից հետո ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանն է։ Նա սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հեռուստանախագծերում։
Source: Yerkir Media
Link: Ովքեր են փոխարինելու «Ելք» դաշինքի նախկին պատգամավորներին