«Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությունը հունիսի 18-ից կիրականացնի Հուրգադա-Երեւան- Հուրգադա, սեպտեմբերի 24-ից էլ` Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ ուղղությամբ չվերթերը: Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքներն էլ կմեկնարկեն սեպտեմբերի 17-ից:
Չվերթեր իրականացնելու թույլտվություն ավիաընկերությունը ստացել է մեր երկրի քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
«Էյր Կաիրոն» էլ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ը, յուրաքանչյուր երեքշաբթի, չվերթեր կիրականցնի Հուրգադա-Երեւան- Հուրգադա ուղղությամբ: Իսկ հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ը, յուրաքանչյուր հինգշաբթի կմեկնարկեն Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ թռիչքները: