Չելյաբինսկի Մաքսիմա լճում հուլիսի 2-ին նավակ է շրջվել, ինչի հետեւանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ նավակում 9 մարդ է եղել՝ մի տղամարդ իր եւ ազգականներից մեկի երեխաների հետ: Նրանք նշում էին 15-ամյա աղջկա ուսումնական տարվա ավարտը:
Նրանցից 4-ին հաջողվել է փրկվել: Եվս 2 տղամարդ, ջուրը նետվելով, փորձել են փրկել երեխաներին, բայց իրենք նույնպես խեղդվել են:
Փրկարարները շարունակում եմ որոնել եւս մեկ տղամարդու մարմինը:
Որպես աղետի հիմնական պատճառ նշվում է նավակի գերբեռնվածությունը (9 մարդ՝ 4 հոգու համար նախատեսված նավակում): Նրանցից ոչ մեկի մոտ չի եղել փրկարարական բաճկոններ: Ըստ ոստիկանության տվյալների՝ մեծահասակները ալկոհոլի ազդեցության տակ են եղել:
Զոհերը ազգությամբ հայեր են, ովքեր մի քանի տարիէ՝ ապրում էին ՌԴ-ում: