Չինական խոհանոցն այն եզակի խոհանոցներից է, որտեղ մսամթերք սակավ են օգտագործում: Փոխարենը, մեծ նշանակություն են տալիս բրնձին, սոյային ու բանջարեղեններին: Իսկ համեմունքների բազմազանույթունը ուտեստի մեջ պարտադիր է: Այստեղ իշխում է ծայրահեղության հասնող տարբեր համերի զուգորդում, որոնք սոուսների միջոցով ներդաշնակ են դառնում:
Խոհարար Հովհաննես Վարդանյանը պատրաստում է «Հավի թավա», որի համար հարկավոր է հավի միս, քաղցր պղպեղ և սոխ: