Չինաստանում iPhone 7-ը պայթել է՝ տիրոջը վնասվածքներ պատճառելով

Apple ընկերության կողմից թողարկված iPhone 7 նոր սմարթֆոնը Չինաստանում պայթել է տիրոջ ձեռքերում: Այդ մասին իր կայքում հայտնել Է China Daily թերթը:

Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել է, որ հեռախոսը պայթել է, երբ ինքը փորձում էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում, սմարթֆոնը երկու կես է դարձել, իսկ տղամարդը ձեռքերի եւ դեմքի աննշան վնասվածքներ Է ստացել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Apple-ի չինական ստորաբաժանումը պատահածի մասին արդեն հայտնել Է ընկերության ամերիկյան կենտրոնակայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Չինաստանում iPhone 7-ը պայթել է՝ տիրոջը վնասվածքներ պատճառելով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image