Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով նրան տարածաշրջանի ապակայունացման մեջ:
Այս երկրների իշխանությունները պնդում են, որ Կատարն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին՝ այդ թվում «Մահմեդական եղբայրներին»:
Սաուդյան SPA գործակալությունը տեղեկացնում է, որ Էյր- Ռիադը փակել է սահմանը Կատարի հետ եւ ընդհատել օդային, ծովային եւ ցամաքային բոլոր կապերն իր հարեւանի հետ:
ԱՄԷ-ն Կատարի դիվանագետներին 48 ժամ է տվել՝ երկիրը լքելու համար:
Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ դիվանագիտական կապերի խզման պատճառը Կատարի միջամտությունն է իր ներքին գործերին:
Դոհան առայժմ պաշտոնապես չի արձագանքել 4 արաբական երկրների հետ հարաբերությունները խզելու հայտարարությանը:
Ի դեպ, Կատարը հանդիսանում էր կոալիցիայի անդամ, որը Սաուդիան Արաբիայի ղեկավարությամբ կռվում էր Եմենի ապստամբների դեմ:
Source: Yerkir Media
Link: Չորս արաբական երկիր խզել է հարաբերությունը Կատարի հետ