Պայթյուն՝ Բելգիայի մետալուրգիական գործարանում․ կա զոհ

November 21, 2017

Բելգիայի Գենտ քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ և 1 զոհ:

Բելգիական  RTBF հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի պոչամբարում՝ կարճ միացման հետևանքով: Նշվում է, որ պայթունին նախորդել է գազի արտահոսք, սակայն հրդեհ չի բռնկվել: Պայթյունը գործարանին ահռելի վնաս է հասցրել:

Source: Yerkir Media
Link: Պայթյուն՝ Բելգիայի մետալուրգիական գործարանում․ կա զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image