Պայթյուններ ու հրաձգություն Մոգադիշոյի կենտրոնում. կան զոհեր

Առնվազն 17 (այլ տվյալներով՝ 23) մարդ է զոհվել այս գիշեր Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, տեղեկացնում է BBC-ն։  Գրոհայինների բեռնատար մեքենան պայթել է այն հյուրանոցի բակում, որտեղ նախատեսված էր կառավարության անդամների ու իրավապահների հանդիպումը։ Պայթյունից անմիջապես հետո գրոհայինները ներխուժել են հյուրանոց։ Կատաղի փոխհրաձգության զոհ են դարձել նաեւ կանայք ու երեխաներ։

Գրեթե միաժամանակ եւս մի պայթյուն է որոտացել խորհրդարանի նախկին շենքի մոտ։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է  «Աշ Շաբաբ» իսլամական խմբավորումը, որի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ հարձակման թիրախ են ընտրվել քաղաքական գործիչներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները։ Ի դեպ, հյուրանոցում նախատեսված հանդիպման ժամանակ պետք է քննարկվեր հենց «Աշ Շաբաբի» դեմ միասնական պայքարի մարտավարական հարցերը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մոգադիշոյում պայթյուններից զոհվել էր 358 մարդ։ Իրավապահների պնդմամբ՝ դրանց հեղինակը կրկին «Աշ Շաբաբ»-ն էր։ Վերջինս, սակայն, չէր ստանձնել երկրի մեջ ամենաարյունալի այդ ահաբեկչության պատասխանատվությունը։

 

Source: Yerkir Media
Link: Պայթյուններ ու հրաձգություն Մոգադիշոյի կենտրոնում. կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image