ՊԲ-ն հակառակորդի սադրանքի նոր ապացույցներ է հրապարակել (տեսանյութ)

February 25, 2017

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ի գիշերն ադրբեջանական կողմի հարցակման փորձի նոր ապացույցներ է հրապարակել:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն:

Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ.

ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը

բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը

գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը:

Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ

ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը

բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

Բացի տեսագրություններից, ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:

«Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝  արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ»,- նշված է ԱՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Source: Yerkir Media
Link: ՊԲ-ն հակառակորդի սադրանքի նոր ապացույցներ է հրապարակել (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image