ՊԵԿ-ը՝ «ՍԱՍ» սուպարմարկետներում ստուգումների մասին

Վարչապետը կառավարության երեկվա նիստում դժգոհեց, թե տնտեսվարողները շարունակում են ստվերում գործել եւ, այսպես ասած, թեւավորվել են իր այն հայտարարությունից, որ ՊԵԿ-ը խիստ վարչարարություն կիրառելու է միայն ռիսկային հարկ վճարողների նկատմամբ: Արդյո՞ք «ՍԱՍ» սուպարմարկետն օրինախախտների ցանկում է, դեռ պարզ չէ: Մի բան հստակ է՝ սուպերմարկետի՝ Թումայնանի եւ Բաղրամյանի ցանցերը փակ են: ՊԵԿ-ը հարկային ստուգումներ է իարկանցնում:

«Երկիրն այսօրի» այն դիտարկմանը, թե՞ որն է ստուգման պատճառը, ՊԵԿ-ից հայտնեցին, որ կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում է իր գործառույթն իրականացնում: Պարզաբանում փորձեցիքն ստանալ նաեւ «ՍԱՍ»-ից՝ ապարդյուն: Նշեմ, որ սուպերմարկետիւ սեփականատերը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն է:


Source: Yerkir Media
Link: ՊԵԿ-ը՝ «ՍԱՍ» սուպարմարկետներում ստուգումների մասին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image