Վետերների ընտանիքը ոչնչով չեր առաձնանում մնացած բոլոր ընտանիքներից, բացառությամբ երեխները։ Ցավոք սրտի նրանց առաջնեկի մոտ բժիշկներն ախտորոշում են ծանր համակցված իմունային անբավարարություն։
Բժիշկները ծնողներին համոզում են, որ միակ ելքը ոսկրածուծի փոխպատվաստումը կլինի։ Սակայն, ցավոք, քրոջ ոսկրածուծը չի համընկնում տղայի հետ եւ վիրահատույթուն չեն կարողանում անել։ Սա շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, բայց ճակատագրի հեգնանքով, նրանց մյուս տղան եւս ծնվում է նույն հիվանդությամբ եւմահանում է։
Գիտնականներն առաջարկում են երեխային այնքան ժամանակ փահել ստերիլ տարածքում, մինչ մի օր կգտնվի հիվանդության բուժումը։
Այդպես տղան ապրում է ամբողջ 12 տարի։ Ամեն ինչ, ինչ պետք է տրվեր երեխային, մանրակրկիտ ախտահանվում էր։ Մայրը կարող էր կպնել երեխային միայն ձեռնոցներով։
Երեխայի մեծանալուն զուգահեռ՝ նրա պլաստիկ տուփը հարմարեցվում է նաեւ խաղալու համար։
Դեւիդին սովորեցնում էին դպրոցական ծրագրով։ Նրան շատ հաճախ այցելում էին նաեւ հանրահայտ մարդիկ եւ նկարվում «պղպջակների տղայի» հետ։
Source: Yerkir Media
Link: «Պղպջակներով տղան»․ առանց իմունիտետի երեխան 12 տարի ապրել է ստերիլ արկղում (լուսանկարներ)