ՊՆ ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումներին
December 4, 2017
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում` Մոսկվայում, կմասնակցեն Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին:
Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-ից 8-ը կայանալիք՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիայի ստեղծման 185-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: