Երեւանում հեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նստաշրջանից հետո ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը կարգավորելու հարցը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում:
РИА Новости-ի փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է.
«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին սպառնալիքները վերացնելու նպատակով: Մենք ինչ-որ ձեւով պետք է արձագանքենք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությանը, սակայն պետք է աշխատենք, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ հասել են անցյալից, կարգավորվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջման, որին պատրաստ է գնալ կողմերը: Այս համատեքստում քննարկել ենք նաև ղարաբաղյան խնդիրը», — ասել է Պուտինը։
Source: Yerkir Media
Link: Պուտին՝ ղարաբաղյան հակամարտության խնդիրը քննարկվել է փոխզիջում գտնելու համատեքստում