ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28-ին սնունդ է հասցվել: Այս մասին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«ՊՊԾ գնդում բժիշկների հետ խոսել եմ, իհարկե, շատ բան չեն կարողանում ասել, բայց կարծես թե լավ են: Երեկ նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար դեղորայք ենք կարողացել փոխանցել: Այսօր էլ օրը բացվի տեսնենք ինչ ենք անում»,-ասաց Թագուhի Ստեփանյանը:
Source: Yerkir Media
Link: ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին սնունդ ու դեղորայք են հասցրել