Ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում գրել է.

«Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Օդի ջերմաստիճանն այսօր ժամը 10:00-ին, հանրապետության բոլոր մարզերում երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով:

Օրինակ, Երևանում եթե երեկ 10:00-ին -17…-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին  -10…-12 աստիճան է»:


Source: Yerkir Media
Link: Ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image