Ջոն Քերին Մոսկվայում կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Մոսկվայում Քերին մի շարք հանդիպումներ կունենա ռուսաստանցի պաշտոնյաների հետ` ի թիվս այլ հարցերի քննարկելու Սիրիային, Ուկրաինային, Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր»,- հայտնել է Քիրբին:

ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվա կմեկնի հուլիսի 14-ի երեկոյան: Նախքան այդ նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կայցելի Փարիզ` մասնակցելու Բաստիլի օրվա տոնակատարություններին:


Source: Yerkir Media
Link: Ջոն Քերին Մոսկվայում կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image