ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում թռչնի գրիպի բռնկում է գրանցվել

August 7, 2018

«Ռոսսելխոզնադզոր»-ը Նիժնի Նովգորոդի մարզում արձանագրել է թռչնի գրիպի բռնկում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վիրուսը հայտնաբերվել է ախտաբանական նյութի զննության ընթացքում, որը վերցվել է Պավլովո քաղաքի գյուղացիական տնտեսություններից մեկում պահվող ընտանի թռչունից:

Ներկա դրությամբ իրականացվում են թռչնի գրիպի դեմ պայքարի համապատասխան միջոցառումներ:

Source: Yerkir Media
Link: ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում թռչնի գրիպի բռնկում է գրանցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image