ՌԴ-ում ուղեւորատար ՄԻ­-8-ը կործանվել է, հայտարարվել է սուգ

ՌԴ-ի Յամալի շրջանում երեկ անհետացած ՄԻ­-8 ուղևորատար ուղղաթիռը կործանվել է, դրանում գտնվող բոլոր 19 անձինք մահացել են։ Յամալանենեցյան ինքնավար մարզում հոկտեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել. հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ­-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել էր երեկ:

Հաղորդվում էր, որ ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, և մեքենան չի ժամանել Նոր Ուրեգոն՝ վայրեջք կատարելու համար:


Source: Yerkir Media
Link: ՌԴ-ում ուղեւորատար ՄԻ­-8-ը կործանվել է, հայտարարվել է սուգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image