Ռուսաստանում դեկտեմբերին նոր թղթադրամներ կմտնեն շրջանառության մեջ

December 19, 2017

Ռուսաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբեր ամսին կսկսի 200 եւ 2000 ռուբլի արժողությամբ նոր սերնդի թղթադրամների զանգվածային արտադրությունը։

Շնորհանդեսը կատարվել է դեռ 2017 թ-ի հոկտեմբերի 12-ին։ Նոր թղթադրամները հայտնվել են արդեն Մոսկվայում, Մերձմոսկվայում, ինչպես նաեւ այն շրջաններում, որոնք պատկերված են դրանց վրա՝ Հեռավոր Արեւելքում (Վլադիվաստոկ) եւ Ղրիմում (Սեւաստոպլ)։

Ուկրաինայում 200 ռուբլիանոցները ստեղծվելուց անմիջապես հետո արգելվել են։

Source: Yerkir Media
Link: Ռուսաստանում դեկտեմբերին նոր թղթադրամներ կմտնեն շրջանառության մեջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image