Ռուսաստանում 2 մարդ կասկածվում է Զիկա վիրուսով վարակված լինելու մեջ

Ռուսաստանում երկու մարդու կասկածում են Զիկա վիրուսով վարակված լինելու մեջ: Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, Ռուսաստանի գլխավոր բժիշկ Աննա Պոպովան: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Այսօր կասկածում ենք երկու մարդու, որոնց մոտ կան Զիկա վիրուսի նախանշաններ, սակայն վերջնական ախտորոշում դեռ չկա»,- «Россия 24»-ի եթերում ասել է Պոպովան:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում Զիկա վիրուսի երկու դեպք է գրանցվել: Երկուսն էլ զբոսաշրջիկներ են եղել, ովքեր ժամանել էին Դոմինիկյան Հանրապետությունից:


Source: Yerkir Media
Link: Ռուսաստանում 2 մարդ կասկածվում է Զիկա վիրուսով վարակված լինելու մեջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image