Սահմանի հարավային ուղղությամբ կիրառվել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց:

Սահմանի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Source: Yerkir Media
Link: Սահմանի հարավային ուղղությամբ կիրառվել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image