Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում նոր տեսախցիկներ կտեղադրվեն
October 16, 2017
ՀՀ ոստիկանությունը շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2017թ. հոկտեմբերի 23-ից կգործարկվեն Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: