Սերգեյ Շոյգուն առաջարկել է ԱՊՀ երկրներին մասնակցել Սիրիայի վերականգնմանը
June 6, 2018
ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի բացմանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել ԱՊՀ անդամ երկրներին մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգման աշխատանքներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ստեղծված են բոլոր պայմանները քաղաքական կարգավորման եւ Սիրիայի՝ որպես միասնական , անբաժանելի պետության վերածննդի համար»,- ասել է Շոյգուն՝ Կիզիլում բացելով ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
«Ներկայումս Սիրիայի հարցում լայն հնարավորություններ են առկա մեր համատեղ գործակցության համար, մասնավորապես՝ տարածքի ականազերծման, ապառազմականացված գոտու պարեկային պահպանության, ենթակառուցվածքների վերականգնման, մարդասիրական օգնության ցուցաբերման ուղղություններով: Ակնկալում ենք ձեր աջակցությունը, որը ցույց կտա մեր միասնականությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,- հայտարարել է Շոյգուն:
ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին է մասնակցում նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: