Սերֆինգիստը կոտրել է ողնաշարը՝ փորձելով նվաճել հսկա ալիքը
November 12, 2017
Բրիտանացի սերֆինգիստ Էնդրյու Քոթոնը ողնաշարի կոտրվածք է ստացել, երբ փորձել է նվաճել 15 մետրանոց ալիքը: The Sun-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Պորտուգալիայի ափերի մոտ:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է ահռելի ալիքը ծածկում Քոթոնին, իսկ հետո նրան մի կողմ նետում:
Ի դեպ, տեսանյութը Instagram-ում հրապարակել է հենց Քոթոնը և հայտնել է, որ մտադիր է շարունակել զբաղվել սերֆինգով: