Սեւանա լճում նռնակ է հայտնաբերվել

July 2, 2017

Հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 15:14-ին ջրափրկարարները հայտնաբերել են «F1» տեսակի նռնակ, դուրս բերել ջրից և 16:00-ին հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Source: Yerkir Media
Link: Սեւանա լճում նռնակ է հայտնաբերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image