Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

June 23, 2017

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը:

Source: Yerkir Media
Link: Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image