Almasdarnews գործակալության հաղորդագրության համաձայն, սիրիական կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորի հայկական մատուռը, որը կառուցվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Համաձայն տեղեկության, սիրիական բանակի 173-րդ հրետանային բրիգադն օդուժի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զորի այն հատվածի վրա, որտեղ գտնվում էր մատուռը։
Այն ավերվել էր «Իսլամական պետության» զինյալների կողմից։
Source: Yerkir Media
Link: Սիրիական կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորի հայկական մատուռը