Սմարթֆոնների լիցքավորումը USB լարով մեծացնում է չարագործների կողմից տվյալների գողության հնարավորությունը: Այս մասին վկայում են «Կասպերսկիի լաբորատորիայի» հետազոտությունների արդյունքները:
Պարզվել է, որ USB-ով համակարգչին միացնելու ժամանակ հեռախոսները փոխանակվում են համապատասխան տվյալներով, որոնց թվում կարող են լինել սարքի անունը եւ տեսակը, արտադրողի անվանումը, սերիական համարը եւ այլն: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
«Վտանգը կայանում է նրանում, որ այդ տվյալները կարող է օգտագործել կիբերհանցագործը, չէ որ սարքի նույնականացումը թույլ է տալիս պարզել դրա խոցելիությունը եւ վերահսկողություն սահմանել դրա վրա»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Կասպերսկիի լաբորատորիայում» զգուշացրել են, որ չարագործները կարող են հնարավորություն ստանալ ներբեռնել եւ ջնջել հավելվածներ, հաղորդագրություններ, լուսանկարներ եւ տեսանյութեր կրկնօրինակել եւ այլն:
Source: Yerkir Media
Link: Սմարթֆոնների լիցքավորումը USB լարով վտանգավոր է