ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: