Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը՝ հունիսի 12-ին

June 11, 2017

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 12-ին: Տոնի առիթով ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մայր Աթոռի միաբաններից, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Հայորդյաց տների սաներից կազմված հանդիսավոր թափորը, մասնակցությամբ հավատավոր ուխտավորների, կառաջնորդվի Ս. Հռիփսիմե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն, սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Source: Yerkir Media
Link: Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնը՝ հունիսի 12-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image